ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը  
12.08.2020

   ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը օգոստոսի 11-ին ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ներկայացրեց «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը բխում է Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի դրույթներից: Նախագծի համաձայն ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել 5.1 մլրդ ՀՀ դրամով` ի հաշիվ Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափի ավելացման, իսկ պետական բյուջեի ծախսերը` 14.8 մլրդ ՀՀ դրամով: Փոփոխությունների արդյունքով 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126.1 մլրդ դրամ, ծախսերը՝ 135.7 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 9.6 մլրդ դրամ, որի ֆինանսավորումն կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:
   Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ծախսային ծրագրերում առաջարկվում է կատարել ավելացումներ, որոնք կուղղվեն ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրմանը, Արցախի Հանրապետության չգազաֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորմանը, COVID-19 համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին, սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրմանը, գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքներին, համայնքներին և բնակիչներին շինանյութերի տրամադրմանը,  Արցախի Հանրապետության կառավարության առջև դրված առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման ծրագրերի իրականացմանը։
   «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ձայների մեծամասնությամբ (26 կողմ, 6 դեմ) ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր