Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ազգային ժողովն ընդունել է 2021 թվականի պետական բյուջեն  
12.02.2021

    Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

    Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 19 առաջարկ:

    Ներկայացնելով 2021թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները:

    Պետնախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից ընդունված՝ այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին:

    Գրիգորի Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության նախաձեռնությամբ:

    Ամփոփելով նախագծով առաջարկվող 2021 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ:

    25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունվել է:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (05/12) 522.27 դրամ
EUR (05/12) 633.77 դրամ
RUB (05/12) 7.03 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 429.95 դրամ
Պլատին (II եռ.) 19977.66 դրամ
Ոսկի (II եռ.) 29492.59 դրամ
Տեսանյութեր