Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Պետական նախարարն ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը  
22.03.2021

    ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների պետական եկամուտների կոմիտեների համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել պատերազմական ու հետպատերազմական շրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աջակցությունը Արցախին, ընդգծելով, որ հերթական այցը առաջնահերթ կնշանավորվի հարկային մարմինների հետ կապված ընթացիկ խնդիրների կարգավորման տեսանկյունից:

    Իր հերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել երկու կառույցների միջև ձևավորված գործնական հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ԱՀ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեների միջև կնքված համատեղ աշխատանքների իրականացման հուշագրից բխող գործողությունների ծրագրի ընթացքին, ինչպես նաև տվյալների փոխանակման ու տեղեկատվական հոսքերի ապահովման հետ կապված հարցերին:

    Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ՀՀ- ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (08/03) 490.93 դրամ
EUR (08/03) 583.32 դրամ
RUB (08/03) 6.74 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 417.48 դրամ
Պլատին (III եռ.) 17253.58 դրամ
Ոսկի (III եռ.) 28614.47 դրամ
Տեսանյութեր