Ստեփանակերտ քաղաքի նախկին «ՎԻԱՋՋԻՈ» ռեստորանային համալիրի տարածքի (Գրիգոր Լուսավորչի փողոց, շենք 10) հետագա շահագործման նպատակով՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է «Նորարարական բիզնես գաղափարներ»-ի մրցույթ, որին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հայտերը կարող են ներկայացվել անհատական կամ թիմային ձևաչափերով: Մրցույթին հայտարարագրված բիզնես գաղափարների գնահատումը կիրականացվի հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝ ներկայացված գաղափարի արդիականությունը, իրագործելիությունը, աճի հնարավորությունները, առևտրայնացումը, ներդրում կատարելու պատրաստակամությունը և ներկայացման ձևը: Լրացված հայտը (Հավելված) պետք է ուղարկել department.of.economic@minfin-nkr.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Նորարարական բիզնես գաղափար» նամակի վերնագրում (Subject, Тема և այլն)։ Ներկայացված առաջարկները կդիտարկվեն գնահատող հանձնաժողովի կողմից։ Նախնական փուլն անցած ծրագրային առաջարկների հեղինակների հետ կապ կհաստատվի՝ դրանց հետագա քննարկման նպատակով: Հաղթող գաղափարի հեղինակը կստանա դրամաշնորհ՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի թվականի հոկտեմբերի 7-ը: Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37447940841 կամ գրել department.of.economic@minfin-nkr.am էլեկտրոնային հասցեին։
|