ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է  
10.01.2023

            Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ եթե հասարակական կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն  և ավելի ՀՀ դրամի չափով, իսկ ոչ հանրային միջոցներից՝ հինգ միլիոն և ավելի, ապատարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա մայիսի 15-ը ենթակա են պարտադիր աուդիտի՝ կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից (հոդված 26):

            Կազմակերպությունը պարտավոր է մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը (հոդված 24) հրապարակել հաշվետվությունները Արցախի Հանրապետության առավել տպաքանակ ունեցող մամուլի միջոցով (հոդված 33):

            Տեղեկացնում ենք, որ ԱՀ ֆինանսների նախարարի 2022թ. փետրվարի 4-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձեվը, հրապարակման եվ ներկայացման կարգը հաստատելու մասին» N 12 – Ն հրամանը (խմբագրված 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 146-Ն հրամանով) հրապարակված է «arlexis.am» իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաև տեղադրված է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի «Հաշվապահական հաշվառում / Օրենսդրություն» բաժնում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (05/26) 386.52 դրամ
EUR (05/26) 415.24 դրամ
RUB (05/26) 4.83 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 282.90 դրամ
Պլատին (II եռ.) 12282.42 դրամ
Ոսկի (II եռ.) 24588.12 դրամ
Տեսանյութեր