ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ի գիտություն հանրային հատվածի հաշվապահների  
13.09.2023

 Արցախի Հանրապետության կառավարության սահմանած` հանրային հատվածի կազմակերպություններում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժեշտ` հանրային հատվածի հաշվապահի որակավորման գործընթացին վերաբերող հավելվածները արդեն հասանելի են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

Դրանք են՝

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությանը մասնակցելու դիմումը,

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգը,

Որակավորման քննության ծրագիրը և հարցաթերթիկում ներառվող հարցերի ցանկը:

Քննությանը կարող են մասնակցել Արցախի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր՝

1) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ

2) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

3) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

4) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն: Սույն կարգի կիրառման նպատակով, մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկիչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:

Քննությանը մասնակցելու համար դիմորդն առձեռն կամ փոստով կամ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝

1) դիմում, որի ձևը տեղադրվում է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.

4) մասնագիտական աշխատանքի փորձը հավաստող փաստաթուղթը.

5) երկու լուսանկար՝ 3x4 չափսի.

6) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը (այսուհետ՝ տուրքի վճարման անդորրագիր):

 Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից:

Մանրամասն տեղեկությունները `

https://minfin-nkr.am/index.php?section=resources/index&type=22&subtype=40

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/23) 404.35 դրամ
EUR (02/23) 437.67 դրամ
RUB (02/23) 4.35 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր