2019 թվականի հուլիսի 1-ից ներդրված «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի համաձայն` ԱՀ ֆինանսների նախարարությունը սկսել է կուտակային համակարգի մասնակիցների կողմից վճարված սոցիալական վճարների և պետության մասնաբաժնի, ինչպես նաև դրանց վերաբերյալ անձնավորված տեղեկատվության` մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման գործընթացը, որի հիման վրա թողարկվել են առաջին կենսաթոշակային փայերը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական քաղաքականությանն ու համակարգի գործունեությանը վերաբերող լայն հարցերի շրջանակ:
2019 թվականի օգոստոսի 21-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 10008 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 734 պատահար և կատարվել է 114,364.4 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմել է 172,5 հազար դրամ:
2019 թվականի առաջին կիսամյակում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային...
Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 35092.5 մլն դրամ` պլանավորված 31650.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 10.9 տոկոսով կամ 3442.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 11.4 տոկոսով կամ 3601.1 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 28748.7 մլն դրամը կամ 81.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների...