Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 52204.5 մլն դրամ` պլանավորված 49850 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 4.7 տոկոսով կամ 2354.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.7 տոկոսով կամ 4193.2 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 41607.3 մլն դրամը կամ 79.7 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների...
Նոյեմբերի 22-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին, որից հետո ներկայացրել 2020 թվականի պետական...
Նոյեմբերի 19-ին և 20-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ֆինանսական և հարկային համակարգերի ինտեգրման հարցերի լայն շրջանակ: Այնուհետև աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի և Արցախի հարկային...
Նոյեմբերի 14-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացրել որոշ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ:
Կուտակային կենսաթոշակային համակարգի հարգելի մասնակիցներ` Ձեզ ենք ներկայացնում «Մասնակցի հաշիվ» հավելված մուտք գործելու և հաշիվը կառավարելու ձեռնարկը, որը կօգնի մասնակիցներին online եղանակով կառավարել հաշիվները: Մասնավորապես, ձեռնարկում նկարագրված են կենսաթոշակային հաշվում արտացոլված տվալների ստացման նպատակով online դիմումների ներկայացման, կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության ստացման ընթացակարգերը,...
2019 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 14.6 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.9 մլրդ դրամով կամ 24.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 14.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.2 մլրդ դրամի դիմաց կամ ավել 3.4 անգամ:
Ընդ...
2020 թվականի հունվարի 1-ից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին քաղաքային և գյուղական համայնքների անցումը սահուն կազմակերպելու նպատակով շարունակվում են ԱՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները:
Հերթական հանդիպումները կազմակերպվել են ԱՀ շրջանների քաղաքային և գյուղական համայնքների հաշվապահների հետ:...
ԱՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է համակարգը նոր կադրերով համալրելու գործընթացը: Այդ նպատակով հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 7-ին անց են կացվել հարկային ծառայության թափուր պաշտոնների համալրման բաց և փակ մրցույթների (այդ թվում` կրկնակի) թեստավորման փուլերը, որոնց մասնակցության հայտ է ներկայացրել 35 դիմորդ: Մրցույթների հարցաշարերը և բոլոր մանրամասները սահմանված կարգով նախապես հրապարակվել են ԱՀ ՖՆ պաշտոնական...