Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հերթական ուսուցողական դասընթացներ Քաշաթաղի շրջանի հաշվապահների համար  

17.09.2018

    Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի անցումը սահուն կազմակերպելու նպատակով, ԱՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին, որում ընդգրկվել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 11 ՊՈԱԿ-ների հաշվապահներ:

ԱՀ Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է ինտերակտիվ հարցում  

11.09.2018
  Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է լայնածավալ բարեփոխումներ` հարկային օրենսդրության բարելավման և հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ:
2018 թվականի հունվար-օգոստոս ամիսները ԱՀ ֆինանսների նախարարությունը ամփոփում է գերակատարումներով  

06.09.2018

    Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 36010.4 մլն դրամ` պլանավորված 32900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով կամ 3110.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 59.8 տոկոսով կամ 13471.7 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 10212.3 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3259.4 մլն...

Հանրային քննարկմանը ներկայացվող հարկային օրենքների նախագծերի փաթեթ  

03.09.2018

    Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հարկային օրենքների նախագծերի փաթեթը: Բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել հարկային մարմնի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am հասցեով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:

Օրենքների նախագծերի փաթեթին կարող եք...

Սեմինար-դասընթացներ հարկ վճարողների համար հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով  

29.08.2018

    Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարարության ու աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են քառօրյա սեմինար-դասըթացներ, որոնց մասնակցում են շինարարության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվապահները:

  Սեմինարների ընթացքում ներկայացվում են հաշվապահական հաշվառման միջազգային...

Հրատարակվել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն  

28.08.2018

  Հրատարակվել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործող խմբագրությամբ: Ժողովածուն ներառում է.

    - հարկատեսակների մասին օրենքները.

    - տուրքերին և այլ պարտադիր վճարներին վերաբերող օրենքները.

   ...

Հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ  

27.08.2018

  Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկակական պետությունների ֆինանսական համակարգերի զարգացման հեռանկարների, տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների և  արդի մարտահրավերների  վերաբերյալ հարցեր:

Հայաստանի և Արցախի ֆինանսների նախարարությունների միջև փոխադարձ գործակցությունը շարունակական է  

24.08.2018
  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օգոստոսի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Արցախի հարկային մարմինների միջև  

24.08.2018
  Երևանում ստորագրվել է ՀՀ և  ԱՀ հարկային մարմինների միջև 2018-2020թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր 
 
2018 թվականի հուլիս ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  

23.08.2018
  2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 9.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 318.0 մլն դրամով կամ 3.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.6 մլրդ դրամի դիմաց:


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/01) 504.96 դրամ
EUR (04/01) 552.07 դրամ
RUB (04/01) 6.40 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր