Սիրելի կանայք և աղջիկներ, համակարգի աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Գարնանային առաջին այս տոնը լավագույն առիթ է, որպեսզի արտահայտենք մեր երախտագիտությունը, քանզի հայ կնոջ անձնվիրության, մայրական հոգատարության ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու շնորհիվ են պահպանվում հայ ընտանիքի ամրությունն ու մեր ազգային արժեքները: