Հրատարակվել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործող խմբագրությամբ: Ժողովածուն ներառում է.
- հարկատեսակների մասին օրենքները.
- տուրքերին և այլ պարտադիր վճարներին վերաբերող օրենքները.
...
Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկակական պետությունների ֆինանսական համակարգերի զարգացման հեռանկարների, տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների և արդի մարտահրավերների վերաբերյալ հարցեր:
2018 թվականի օգոստոսի 17-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 2018թ. օգոստոսի 7-ին Արայիկ Վլադիմիրի Դոլուխանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ: