Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հարկային օրենքների նախագծերի փաթեթը: Բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել հարկային մարմնի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am հասցեով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:
Օրենքների նախագծերի փաթեթին կարող եք...
Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարարության ու աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են քառօրյա սեմինար-դասըթացներ, որոնց մասնակցում են շինարարության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվապահները:
Սեմինարների ընթացքում ներկայացվում են հաշվապահական հաշվառման միջազգային...
Հրատարակվել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործող խմբագրությամբ: Ժողովածուն ներառում է.
- հարկատեսակների մասին օրենքները.
- տուրքերին և այլ պարտադիր վճարներին վերաբերող օրենքները.
...
Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկակական պետությունների ֆինանսական համակարգերի զարգացման հեռանկարների, տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների և արդի մարտահրավերների վերաբերյալ հարցեր:
2018 թվականի օգոստոսի 17-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական: