Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՀ Ազգային ժողովն ընդունել է «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ու դրան կից օրենքների փաթեթը  

19.12.2019
   ԱՀ Ազգային ժողովը 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները բանկոմատների միջոցով կարող են տեղեկանալ՝ որքան գումար է կուտակվել իրենց հաշվին  

16.12.2019
   Կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդման ու մասնակիցների տեղեկացվածության բարձրացման նպատակով ԱՀ ֆինանսների նախարարությունն ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան շարունակական քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հետևել իրենց կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանն ու կառավարման արդյունավետությանը:
2019 թվականի նոյեմբեր ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  

13.12.2019

    2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 12.0 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 0.2 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 16 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.9 մլրդ դրամի դիմաց կամ ավելի քան 1.6 անգամ:

    Ընդ որում, ներմուծված...

Մեկնարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին ամսական կտրվածքով 12500 դր-ից ավելի վճարված սոցիալական վճարների վերադարձը  

12.12.2019
   ԱՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների վճարված սոցիալական վճարների գումարների վերահաշվարկի գործընթացը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 06.12.2019թ. դրությամբ ԱՀ փոխանցվել են 478.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ  

09.12.2019
   «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասինե ԱՀ օրենքին համապատասխան 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 6-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 478.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: 
Եվս մեկ քայլ բիզնեսին ընդառաջ. հարկ վճարողների հետ online շփման համակարգի ընդլայնում  

09.12.2019
   ԱՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է: 
2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսները ԱՀ ֆինանսների նախարարությունը ամփոփել է գերակատարումներով  

03.12.2019

Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 52204.5 մլն դրամ` պլանավորված 49850 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 4.7 տոկոսով կամ 2354.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.7 տոկոսով կամ 4193.2 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 41607.3 մլն դրամը կամ 79.7 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների...

ԱՀ ֆինանսների նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը  

22.11.2019

    Նոյեմբերի 22-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

    Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին, որից հետո ներկայացրել 2020 թվականի պետական...

Կազմակերպվել են քննարկումներ Հայաստանի ու Արցախի ֆինանսական և հարկային համակարգերում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ  

22.11.2019

   Նոյեմբերի 19-ին և 20-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հանդիպման  ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների  ֆինանսական և հարկային համակարգերի ինտեգրման հարցերի լայն շրջանակ: Այնուհետև աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի և Արցախի հարկային...

ԱՀ ֆինանսների նախարարը Կառավարության նիստում ներկայացրել է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը  

14.11.2019

    Նոյեմբերի 14-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

    Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացրել որոշ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (01/21) 479.33 դրամ
EUR (01/21) 531.82 դրամ
RUB (01/21) 7.75 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր