2018 թվականի 1-ին կիսամյակում ԱՀ տարածք են ներմուծվել 59.1 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 6.1 մլրդ դրամով կամ 11.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 52 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել 2 անգամ: Ընդ որում, 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք է ներմուծվել 10.7 մլրդ...
Հուլիսի 16-ին ԱՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի շուրջ:
Ողջունելով ներկաներին` ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին` հայեցակարգի և, ընդհանրապես, հարկային մարմնի աշխատանքների նկատմամբ...
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան 06.07.2018թ. դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 186.3 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների...
Կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը` ԱՀ ֆինանսների նախարարությունը հունիս և հուլիս ամիսների ընթացքում կազմակերպել է հարցազրույց և փորձուսուցում` հարթակ ստեղծելով պոտենցիալ մասնագետների բացահայտման ու համակարգում աշխատանքի ընդունվելու համար: Հարցազրույցին մասնակցելու հայտ էին ներկայացրել 52 դիմորդ: Հարցազրույցի և...
Նախնական տվյալներով 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 26956.4 մլն դրամ` պլանավորված 25400 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.1 տոկոսով կամ 1556.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 11684.7 մլն դրամով կամ 1.8 անգամ: Ավել հավաքագրված գումարից` 9503.2 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 2181.5 մլն...
Արցախի ֆինանսների նախարարությունը շարունակում է Հանրապետության տարբեր շրջանների վարչակազմերում ուսուցողական դասընթացներ կազմակերպել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է հունիսի 25-ին, որում ընդգրկվել են Մարտունու շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 18 ՊՈԱԿ-ների հաշվապահներ:
Դասընթացների ընթացքում...