ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատանքային խորհրդակցություն գնումների աջակցման կենտրոնի անձնակազմի հետ  

26.07.2018
  Սույն թվականի հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն` «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ: 
2018 թվականի 1-ին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  

19.07.2018

   2018 թվականի 1-ին կիսամյակում ԱՀ տարածք են ներմուծվել 59.1 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 6.1 մլրդ դրամով կամ 11.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 52 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել  2 անգամ:  Ընդ որում, 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք է ներմուծվել 10.7 մլրդ...

Կազմակերպվել է «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի հանրային քննարկում  

17.07.2018

   Հուլիսի 16-ին ԱՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ  կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի շուրջ:

   Ողջունելով ներկաներին` ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց  ներկաներին`  հայեցակարգի  և, ընդհանրապես, հարկային մարմնի աշխատանքների նկատմամբ...

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 06.07.2018թ. դրությամբ Արցախի Հանրապետությունից փոխանցվել է 186.3 մլն դրամի չափով դրոշմանիշային  

16.07.2018

   «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան 06.07.2018թ. դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 186.3 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: 
   Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված  դրոշմանիշային վճարների...

ԱՀ ֆինանսների նախարարությունում աշխատելու հնարավորություն՝ երիտասարդ մասնագետների համար  

13.07.2018

    Կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը` ԱՀ ֆինանսների նախարարությունը հունիս և հուլիս ամիսների ընթացքում կազմակերպել է հարցազրույց և փորձուսուցում` հարթակ ստեղծելով պոտենցիալ մասնագետների բացահայտման ու համակարգում աշխատանքի ընդունվելու համար: Հարցազրույցին մասնակցելու հայտ էին ներկայացրել 52 դիմորդ: Հարցազրույցի և...

2018 թվականի 1-ին կիսամյակը ԱՀ ֆինանսների նախարարությունը ամփոփում է գերակատարումներով  

07.07.2018

    Նախնական տվյալներով 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 26956.4 մլն դրամ` պլանավորված 25400 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.1 տոկոսով կամ 1556.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 11684.7 մլն դրամով կամ 1.8 անգամ: Ավել հավաքագրված գումարից` 9503.2 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 2181.5 մլն...

Հերթական ուսուցողական սեմինարներ Մարտունու շրջանի հաշվապահների համար  

07.07.2018

    Արցախի ֆինանսների նախարարությունը շարունակում է Հանրապետության տարբեր շրջանների վարչակազմերում ուսուցողական դասընթացներ կազմակերպել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է հունիսի 25-ին, որում ընդգրկվել են Մարտունու շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 18 ՊՈԱԿ-ների հաշվապահներ:

    Դասընթացների ընթացքում...

ԱՀ Ազգային ժողովը հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը  

29.06.2018
   Հունիսի 28-ին ԱՀ Ազգային ժողովը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է  Արցախի Հանրապետության 2017թ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։
ԱՀ ֆինանսների նախարարը ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը  

26.06.2018
   Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների՝ հոգաբարձուների խորհրդի  նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
Հաշվապահների որակավորման քննության արդյունքների մասին  

21.06.2018

 2018 թվականի հունիսի 20-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր