2018 թվականի հունիսի 20-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:
2018 թվականի մայիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 11146.8 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1642.3 մլն դրամով կամ 17.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7740.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6282.8 մլն դրամի դիմաց կամ ավել 23.2 տոկոսով:
Ըստ...
Առաջիկա տարիներին հարկային ոլորտում համակարգված և իրատեսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մշակել է «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգ, որում ամփոփվել են 2010-2017թթ. ոլորտում իրականացված բարեփոխումները, առկա խնդիրները և դրանց հիման վրա նախանշվել առաջիկա տարիների անելիքները:
Մասնավորապես,...
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2018 թվականի հունիսի 6-ի հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
ԱՀ ֆինանսների նախարարության կողմից 2018 թվականի մայիսի 1-ից մինչև 20-ը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 6 դեպք: Խախտման դեպքերից 2-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, իսկ 4 խախտումներ կատարվել են մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ: Խախտումներ թույլ տրված...
Սույն թվականի մայիսի 24-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը հրավիրված էր 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների պլան-առաջադրանքների կատարման և մի շարք այլ ցուցանիշների քննարկման նպատակով:
Մայիսի 22-25-ը ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Ազգային ժողովի խմբակցություններին է ներկայացրել Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, այնուհետև պարզաբանումներ տվել խմբակցության անդամների կողմից առաջադրված հարցերին:
Մայիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:
2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի...
Մայիսի 23-ին օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արարատ Օհանջանյանը և Ռուսլան Իսրայելյանը:
2017թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել...