Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի հունիսի 1-ի հրամանագրով Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար:
Հարգելի՛ գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ֆինանսների նախարարի պաշտոնից:
Պաշտոնս թողնելուց ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնց ամենօրյա և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել իրագործել համակարգի զարգացման...
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, որի հերոսական էջերում ամփոփված են մեր ժողովրդի միասնականությունն ու անկոտրում ոգին, ինչը ապացուցեց, որ...
ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, ամենօրյա կտրվածքով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, նախարարությունը հնարավոր բոլոր միջոցներ է ձեռնարկում հարկ վճարող-հարկային մարմին շփումները նվազեցնելու և գործառույթների իրականացման ընթացքում նրանց անվտանգությունն ապահովելու համար` առավելագույնս օգտագործելով առցանց...
Նախնական տվյալներով 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 16063.3 մլն դրամ` պլանավորված 15300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5 տոկոսով կամ 763.3 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 12465.1 մլն դրամը կամ 77.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 30.04.2020թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8466.8 հազ. դրամ:
2020 թվականի ապրիլի 21-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի երեք վկայական: