Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվապահների որակավորման քնննության արդյունքների մասին  

16.03.2012
  2012 թվականի մարտի 14-ին ԼՂՀ  ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի երեք վկայական:
Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված համարելու մասին  

13.03.2012
    Հիմք ընդունելով "ՋԵՆԵՐԱԼ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերության կողմից "Աուդիտորական գործունեության մասին" ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի"ա" կետով սահմանված պահանջի խախտումը վերացնելու վերաբերյալ ներկայացված հիմնավորող փաստաթղթերը` 2012 թվականի մարտի 7-ից  վերացված է համարվել "ՋԵՆԵՐԱԼ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերության աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ-0001 լիցենզիայի գործողության կասեցումը:
""Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքով հաշվապահների համար սահմանված որակավորման պահանջների մասին  

07.03.2012
      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ "Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունների գլխավոր հաշվապահները, որոնց 2011 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2011 թվականի  դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռայիյն արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են ունենալ որակավորված հաշվապահի...
Հաշվապահների որակավորման քննության արդյունքների մասին  

27.01.2012
  2012 թվականի հունվարի 25-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի 2 վկայական:
Լիցենզիայի գործողության կասեցում  

27.01.2012
2012 թվականի հունվարի 24-ից կասեցված է "ՋԵՆԵՐԱԼ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերության աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ-0001 լիցենզիայի գործողությունը մինչև "Աուդիտորական գործունեության մասին" ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի "ա" կետով սահմանված պահանջի խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը:
Լիցենզիայի տրամադրում  

23.01.2012
   2012 թվականի հունվարի 17-ին անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Գալստյանին տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ- 0002 լիցենզիա:
Լիցենզիայի տրամադրում  

23.01.2012
  2012 թվականի հունվարի 18-ին "ԱՈՒԴԻՏ  ՊՐՈ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ- 0003 լիցենզիա:
Աուդիտորների որակավորման քննության արդյունքների մասին  

23.12.2011
  2011 թվականի նոյեմբերի 30-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված աուդիտորների որակավորման քննության արդյունքներով աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված աուդիտորի երեք վկայական:
Լիցենզիայի տրամադրում  

22.11.2011
   2011 թվականի նոյեմբերի 9-ին "ՋԵՆԵՐԱԼ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել  է աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ- 0001 լիցենզիա:
"Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հաշվապահների համար սահմանված պահանջների մասին  

03.10.2011
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ "Հաշվապահական հաշվառման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի "Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին" թիվ 504-Ն որոշման համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները ...


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (01/24) 478.87 դրամ
EUR (01/24) 528.43 դրամ
RUB (01/24) 7.75 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր