ԼՂՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հերթական հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել է ֆիզիկական անձի կողմից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման դռների և պատուհանների արտադրությամբ զբաղվելու դեպք: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ծավալման կապակցությամբ, վերջինիս օրենսդրությամբ...
ԼՂՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման աշխատանքները
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է:
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
2016 թվականի փետրվար ամսում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 37 դեպք: Խախտման դեպքերից 30-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ և խախտումը թույլ տված յուրաքանչյուր հարկ վճարողի նկատմամբ կիրառվել տուգանք 75.0...
Ս. թ. փետրվարի 17-ին ԼՂՀ ֆինանսների նախարարությունը պետական կառավարման մարմինների գնումների գործընթացի պատասխանատուներին է ներկայացրել «Գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարությունների ինքնուրույն հրապարակման էլեկտրոնային համակարգը»: Հանդիպմանը ներկայացվել է նաև համակարգից օգտվելու տեսական և գործնական հիմքերը, մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվել գործնականում փորձարկել ներդրված համակարգը:
Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 2-ի N 38-Ն որոշմամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի N 306-Ն որոշման մեջ:...
Ստորև ներկայացնում ենք հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողների կողմից առավել հաճախ բարձրացված հարցերի պատասխան-պարզաբանումները:
Ի գիտություն ԼՂՀ հարկ վճարողների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները հարկային հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով:
2016 թվականի հունվար ամիսը ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով 05.02.2016
Նախնական տվյալներով 2016 թվականի հունվար ամսում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1536.5 մլն դրամ, որը պլանավորված 1500.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 2.4 տոկոսով կամ ավել 36.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 8.2 %-ով կամ ավել է հավաքագրվել 116.9 մլն դրամ:
Ս.թ. փետրվարի 2-ին ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի ղեկավարությամբ կայացել է նախարարության 2015 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը:
Զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանը` ներկայացնելով 2015 թվականի հարկային ոլորտի ...