Հարգելի հարկ վճարողներ,
կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը կանխելու նպատակով, կոչ ենք անում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հիմնականում օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից (e-taxpayer բջջային հավելված, էլեկտրոնային փոստ և այլն):
Նախնական տվյալներով 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6658.6 մլն դրամ` պլանավորված 6170.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.9 տոկոսով կամ 488.6 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 5080.5 մլն դրամը կամ 76.3 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
2020 թվականի փետրվարի 4-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված աուդիտորների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված աուդիտորի մեկ վկայական:
Նախնական տվյալներով 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3003.6 մլն դրամ` պլանավորված 2900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 3.6 տոկոսով կամ 103.6 մլն դրամով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2360.8 մլն դրամը կամ 78.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
ԱՀ ֆինանսների նախարարությունը, «Հարկերի մասին» օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն, հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա ընթացքում պետական բյուջե են վճարել 44628.9 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ՝ նախորդ տարվա նույն...