«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019 թվականի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Հաշվի առնելով, որ 2019...
Նախնական տվյալներով 2019 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 59113.4 մլն դրամ` 58200 մլն դրամ ճշգրտված պլանային ցուցանիշը գերազանցելով 1.6 տոկոսով կամ 913.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 10.6 տոկոսով կամ 5649.1 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 46695.3 մլն դրամը կամ 79 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
ԱՀ ֆինանսների նախարարի հարցազրույցը «Օր» լրատվականին` 2020 թվականի պետական բյուջեի վերաբերյալ
ԱՀ ֆինանսների նախարարը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող հարկ վճարողներին
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը այսօր հավաստագրեր է շնորհել 124 հարկ վճարողների, ովքեր համապատասխանում են «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին:
...
2019 թվականի դեկտեմբերի 20-ի ԱՀ Նախագահի հրամանագրով, ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ, հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Արայիկ Դոլուխանյանին շնորհվել է Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում: