2016 թվականի փետրվար ամսում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 37 դեպք: Խախտման դեպքերից 30-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ և խախտումը թույլ տված յուրաքանչյուր հարկ վճարողի նկատմամբ կիրառվել տուգանք 75.0 հազ. դրամի չափով, երկրորդ և ավելի անգամ թույլ տված խախտումների թիվը կազմել է 7 և կիրառվել համապասխանաբար 150.0 և 300.0 հազ. դրամի չափով տուգանք: Ընդ որում, երկրորդ և ավելի անգամ խախտում թույլ տված երկու հարկ վճարողի գործունեությունը կասեցվել է համապատասխանաբար 5 և 10 օրերով, իսկ մյուս 5 հարկ վճարողների կողմից լրացուցիչ տուգանքի վճարման վերաբերյալ սահմանված ժամկետներում հարկային մարմին գրավոր հայտարարություն չներկայացվելու դեպքում վերջիններիս գործունեությունը ևս կկասեցվի 5-ական օրով: ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն և կոչ անում հարկ վճարողներին խստիվ պահպանել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները` կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում տրամադրելով հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
|