2016 թվականի մարտի 4-ին ֆինանսների նախարարությունում մեկնարկել է «Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգեր» թեմայով ուսուցողական սեմինարների առաջին փուլը, որի նպատակն է աջակցել հարկ վճարողներին հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման գործընթացում: Բացի այդ, սեմինարի ընթացքում հարկ վճարողները հնարավորություն ունեցաննաև մասնագետներին հղել իրենց գործունեությանն առնչվող հարցերն ու ստանալ դրանց պատասխանները: Սեմինարները կրում են շարունակական բնույթ և կտևեն մինչև մարտի 26-ը:
|