ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ավարտին է մոտենում «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվ  
16.03.2017

        Ի գիտություն հարկ վճարողների` հայտնվում է, որ ավարտին է մոտենում «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով հարկային մարմին դիմումների ներկայացման ժամկետը:

       2017 թվականի մարտի 15-ի դրությամբ ֆինանսների նախարարությունը անհատական իրազեկման միջոցով 3603 հարկ վճարողների տրամադրել է ծանուցումներ` ժամանակացույցերի կնքման և օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ, որոնցից  948 հարկ վճարողներ ժամանակացույցերի կնքման նպատակով ներկայացրել են դիմումներ:

        Բոլոր այն հարկ վճարողներին, ովքեր դեռևս չեն ներկայացրել  դիմումներ, անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 1-ը դիմել հաշվառման վայրի հարկային մարմին` ժամանակացույցեր կնքելու և արտոնություններից օգտվելու նպատակով:

       Նախարարությունը տեղեկացնում է, որ հարկային և այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ ունեցող, սակայն ժամանակացույց կազմելու համար դիմումներ չներկայացրած հարկ վճարողների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված գանձման միջոցները:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր