Ի գիտություն հարկ վճարողների` հայտնվում է, որ ավարտին է մոտենում «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով հարկային մարմին դիմումների ներկայացման ժամկետը: 2017 թվականի մարտի 15-ի դրությամբ ֆինանսների նախարարությունը անհատական իրազեկման միջոցով 3603 հարկ վճարողների տրամադրել է ծանուցումներ` ժամանակացույցերի կնքման և օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ, որոնցից 948 հարկ վճարողներ ժամանակացույցերի կնքման նպատակով ներկայացրել են դիմումներ: Բոլոր այն հարկ վճարողներին, ովքեր դեռևս չեն ներկայացրել դիմումներ, անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 1-ը դիմել հաշվառման վայրի հարկային մարմին` ժամանակացույցեր կնքելու և արտոնություններից օգտվելու նպատակով: Նախարարությունը տեղեկացնում է, որ հարկային և այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ ունեցող, սակայն ժամանակացույց կազմելու համար դիմումներ չներկայացրած հարկ վճարողների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված գանձման միջոցները:
|