ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հանդիպում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակության հետ  
05.05.2017
    ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 2-ին Արցախ է այցելել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն  Բրուտյանի  գլխավորությամբ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված մի շարք հարցեր: Մասնավորապես, փորձի փոխանակում է իրականացվել  ՀՀ և ԱՀ հարկային մարմինների կողմից պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման ուղղությունների և ռիսկերի բացահայտման գծով իրականացվող վերլուծական և հսկողական աշխատանքների մասով: Երկուստեք կարևորվել է կանխիկ շրջանառությունների և փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ճիշտ հսկողական աշխատանքների իրականացումը, ինչը ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարում էական նշանակություն ունի: 
Հանդիպման ընթացքում մասնագիտական քննարկումներ են կազմակերպվել նաև  հանքարդյունահանման, էներգետիկայի, բանկային, առևտրի և մի  շարք այլ  ոլորտների  հարկման առանձնահատկությունների մասով:
  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/29) 393.28 դրամ
EUR (03/29) 424.11 դրամ
RUB (03/29) 4.26 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր