Նախնական տվյալներով 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 26207.5 մլն դրամ` պլանավորված 24273.4 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8 տոկոսով կամ 1934.1 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 21.6 տոկոսով կամ 4653.8 մլն դրամով: Պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 19221.0 մլն դրամը կամ 73.3 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15282.3 մլն դրամի կամ 70.9 տոկոսի դիմաց:
|