ԱՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հերթական հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում հայտնաբերվել է ֆիզիկական անձի կողմից հանրապետության տարածքում առանց պետական հաշվառման բեռնափոխադրման գործունեության իրականացման դեպք: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կազմակերպչին օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրվել է տուգանք և պարտադրվել դադարեցնել ապօրինի գործունեությունը մինչև համապատասխան պահանջների ապահովումը:
|