ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հերթական ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների համար  
23.11.2017
      2017 թվականի նոյեմբերի 14-ից ԱՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է    հերթական ուսուցողական դասընթացների շարքը, որին մասնակցում են   հանրային հատվածի կազմակերպությունների 21 հաշվապահներ:
      Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասինե ԼՂՀ օրենքի դրութները,  քննարկվում  հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացներին քննարկվում են նաև հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր: 
      Դասընթացները կտևեն մինչև նոյեմբերի 24-ը, որոնց ավարտին մասնակիցներին կտրամադրվեն  դասընթացներին մասնակցության վկայականներ:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր