Նախնական տվյալներով 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 34706.0 մլն դրամ` պլանավորված 32554.4 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.6 տոկոսով կամ 2151.6 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 27.3 տոկոսով կամ 7443.3 մլն դրամով: Պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 25793.0 մլն դրամը կամ 74.3 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19430.2 մլն դրամի կամ 71.3 տոկոսի դիմաց:
|