ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Առաջին անգամ Արցախի Հանրապետությունում 57 հարկ վճարողներ ստացել են օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ  
26.12.2017
ԱՀ  ֆինանսների նախարարի առաջին  տեղակալ Արթուր Հարությունյանը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող հարկ վճարողներին 
 
   ԱՀ ֆինանսների նախարարի առաջին  տեղակալ Արթուր Հարությունյանը դեկտեմբերի 26-ին հավաստագրեր է շնորհել այն հարկ վճարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարողե կարգավիճակին: Օրինապահ հարկ վճարողների ընտրությունը կատարվել է համաձայն հաստատված չափանիշների` խոշոր, միջին և փոքր հարկ վճարողների շրջանում, որոնց բավարարել են 57 հարկ վճարողներ: 
   Շնորհակալություն հայտնելով ներկաներին օրինապահ գործընկեր լինելու համար՝ Արթուր Հարությունյանը նշեց, որ մեր երկրում առաջին անգամ  է կազմակերպվում այս նախաձեռնությունը, որի նպատակն է հարկ վճարողի շրջանում ձևավորել և ամրապնդել հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը: «Հարկ վճարողները պետք է գիտակցեն, որ իրենց կողմից վճարվող գումարները կարևոր են մեր պետականության կայացման, ամրապնդման և անվտանգության ապահովման համարե, - իր խոսքում շեշտել է Հարությունյանը, միաժամանակ հույս հայտնելով, որ տարեցտարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն այդ ցանկերում ու որպես հարկային մարմնի գերնպատակ, ամբողջ հանրապետությունում լինեն միայն օրինապահ հարկ վճարողներ:
   Այնուհետև նախարարի տեղակալը ներկայացրել է հարկային համակարգում արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկայում նախաձեռնվելիք բարեփոխումների ուղղությունները:
   Իրենց հերթին հարկատուները շնորհակալություն են հայտնել հարկային մարմնին վստահության համար, ընդգծելով, որ այն կնպաստի հարկային մարմին-հարկատու սերտ և թափանցիկ համագործակցությանը:
   Հանդիպման ավարտին Արթուր Հարությունյանը ներկաներին շնորհավորել է ամանորյա տոների կապակցությամբ` վստահեցնելով, որ հարկային մարմինը այսուհետ ևս իր ողջ ներուժը կօգտագործի հասարակության վստահությունը վայելող հարկային համակարգի կառուցման համար:
   Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերին կարող եք ծանոթանալ tax.nk.am կայք էջի «Հրապարակվող տեղեկություններե բաժնի «Օրինապահ հարկ վճարողներե ենթաբաժնում:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր