ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև համագործակցությունը շարունակական է  
30.01.2018
   Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են ՀՀ և ԱՀ հարկային մարմինների մասնագիտական խմբերի փոխադարձ այցելություններ: Հերթական այցը կազմակերպվել է հունվարի 22-ից 25-ը, որի նպատակն էր փորձի փոխանակում իրականացնել և մասնագիտական քննարկումներ կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների, հարկ վճարողների սպասարկման, կուտակային և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգի կիրառման, ինչպես նաև 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կիրառության մեջ դրված Հարկային օրենսգրքի  շուրջ:
   ԱՀ ՖՆ պատվիրակությունը` ՖՆ առաջին տեղակալ  Արթուր Հարությունյանի  գլխավորությամբ,  այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղակալների, տեղեկատվական տեխնոլոգիաների և վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունների մասնագետների հետ,  այցելել հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներ ու ռիսկերի կառավարման և մոնիթորինգի  կենտրոն, որտեղ ծանոթացել են  անձնական հաշվի քարտերի վարման առանձնահատկություններին, վերլուծությունների իրականացման, արդյունքների իրացման և ամփոփման ընթացակարգերին:
   ԱՀ ՖՆ պատվիրակության ղեկավար Արթուր Հարությունյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղակալների հետ հանդիպման ավարտին ընդգծել է երկու կառույցների համագործակցության կարևորությունը`  նշելով, որ  նման հանդիպումները թույլ են տալիս շփումները դարձնել անմիջական, իսկ հարկային մարմնի աշխատանքները` առավել արդյունավետ և նպատակային:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր