Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2980.7 մլն դրամ` պլանավորված 2600.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 14.6 տոկոսով կամ 380.7 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 88.8 տոկոսով կամ 1402.2 մլն դրամով: Պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2469.9 մլն դրամը կամ 82.9 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1176.3 մլն դրամի կամ 74.5 տոկոսի դիմաց:
|