ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը  
17.03.2018
    ԱՀ  և ՀՀ ֆինանսների նախարարների միջև այս տարվա փետրվար ամսում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում մարտի 16-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: Այցելության նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արցախյան գործընկերներին օժանդակության ցուցաբերումն ու փորձի փոխանակումն է: 
    Պատվիրակության անդամների հետ հանդիպել է  ԱՀ ֆինանսների  նախարար Գիրգորի Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով օժանդակության համար, նախարարը ընդգծել է  առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու համակարգերի միջև միասնական հարթակի ապահովման, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
    ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՀ ֆինանսների նախարարությանը նվիրաբերվել են երեք սերվերներ, որոնք ուղղված են տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովմանը: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր