ԱՀ և ՀՀ հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակներում մարտի 21-ից Արցախում է գտնվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը, որի նպատակն է քննարկումներ կազմակերպել էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, կուտակային և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգերի ծրագրային ապահովումների շուրջ, ինչպես նաև փորձի փոխանակում կազմակերպել հարկ վճարողների սպասարկման գործընթացների, իրականացվող վերլուծությունների և կամերալ ուսումնասիրությունների մասով: Համաձայն աշխատանքային ծրագրի, ՀՀ գործընկերների կողմից սեմինար-քննարկումներ են անցկացվում ԱՀ ֆինանսների նախարարության կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության, խոշոր հարկ վճարողների վարչության և Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության աշխատակիցների հետ, ՏՏ ոլորտի մասնագետների կողմից ներկայացվում են էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման և կուտակային ու սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգերի կառուցվածքը, ծրագրային հնարավորությունները, լիազոր մարմինների հետ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը, ինչպես նաև 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կիրառության մեջ դրված Հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունները: Աշխատանքային խմբի այցի ժամանակացույցի համաձայն աշխատանքները կեզրափակվեն մարտի 24-ին:
|