Ի գիտություն տասներկուամսյա ժամկետով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքած հարկ վճարողների` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ "Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին" ԼՂՀ օրենքով տույժերի և տուգանքների գծով սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 31-ը ամբողջությամբ կատարել ժամանակացույցով սահմանված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վճարումները, ինչպես նաև ժամկետանց այլ պարտավորությունների վճարումները: Վճարման ենթակա հարկերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների չափը կարող եք ճշտել հաշվառման վայրի հարկային մարմնից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (047)94-86-20 հեռախոսահամարով:
|