Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում ենք բոլորիս փառապանծ եռատոնի` Մեծ հաղթանակի 73-ամյակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում ենք նորանոր նվաճումներ եւ հաղթանակներ` ի փառս մեր ազգի ու Արցախ աշխարհի : Թող որ Արցախյան հողի վրա մայիսները միայն հայկական ու հաղթական բացվեն, ու հավերժ խաղաղությունը եւ բարօրությունը թևածի Հայոց երկնակամարում: Բարեմաղթանքներով ՝ ԱՀ ֆինանսների նախարարություն
|