ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հերթական ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների համար  
12.05.2018
    Արցախի Հանրապետությունում 2017 թվականի հունվարի 1-ից` ըստ ժամանակացույցի աստիճանաբար անցում է կատարվում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի: Գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով, հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ:
    Հերթական դասընթացը մեկնարկել է մայիսի 2-ին, որում ընդգրկվել են Ասկերանի շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 15 ՊՈԱԿ-ների հաշվապահներ:
    Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: 
    Դասընթացները կտևեն մինչև մայիսի 12-ը, որոնց ավարտին մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագիր:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր