ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Տարեկան հաշվետվությունների քննարկում ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում  
24.05.2018

    Մայիսի 23-ին օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արարատ Օհանջանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

    2017թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել Առողջապահության և Աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակցեման նախարարները:

    Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ներկայացրնելով բնագավառի 2017թ.-ի կատարողականը, նշել է, որ պետական բյուջեից ոլորտին է ուղղվել 5մլրդ 996,5մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 910,9մլն դրամ կամ նախատեսվածի 98.6%-ը:

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2017թ.ին սոցիալական ոլորտին է հատկացվել 20մլրդ 932մլն 400 հազար դրամ, կատարողականը կազմել է 20մլրդ 48մլն 900 հազար դրամ կամ նախատեսվածի 96%- ը:

    Այնուհետև Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին առաջադրել են հարցեր՝ բյուջեի կատարողականի և նշված ոլորտներում պետական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր