ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մշակվել է «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգը  
14.06.2018

    Առաջիկա տարիներին հարկային ոլորտում համակարգված և իրատեսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մշակել է «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգ, որում ամփոփվել են 2010-2017թթ. ոլորտում իրականացված բարեփոխումները, առկա խնդիրները և դրանց հիման վրա նախանշվել առաջիկա տարիների անելիքները:

    Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում է իրականացնել միջոցառումներ 4 հիմնական ուղղություններով`

        • գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացում.

        • հսկողական աշխատանքների և մեխանիզմների կատարելագործում.

        • հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավում.

        • հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործում:

    Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝

   1) ամրապնդել հարկ վճարողների կողմից հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը.

   2) կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ապահովելով երկրի տնտեսական անվտանգությունը.

   3) տնտեսավարող սուբյեկտների համար ապահովել գործունեության հավասար մրցակցային պայմաններ.

   4) բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը.

   5) ապահովել հարկային եկամուտների կայունությունը` նախատեսելով հարկային եկամուտների շարունակական աճ:

    Նշված ռազմավարական նպատակներին հասնելու համար հարկային ծառայող-հարկ վճարող շփման ժամանակ հարկային մարմնի համար որպես ուղենիշ կշարունակեն հանդիսանալ օրինականությունը, օբյեկտիվությունը և թափանցիկությունը:

    Կարևորելով յուրաքանչյուր հարկատուի և քաղաքացու տեսակետը, ֆինանսների նախարարությունը առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց իրենց կարծիքն ու դիտողությունները ներկայացնել հայեցակարգի վերաբերյալ:

  Վստահեցնում ենք, որ Ձեր առաջարկները կարող են մեծապես նպաստել նախարարության կողմից հարկային բարեփոխումների ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

    Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել նախարարության էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am հասցեով, մինչև սույն թվականի հուլիսի 1-ը:

    «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի հիմնական դրույթները:

    «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի նախագիծ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր