ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարը ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը  
26.06.2018
   Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների՝ հոգաբարձուների խորհրդի  նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
  Նախարարը ներկաներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացված հիմնական բարեփոխումների ուղղությունները, ինչպես նաև ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված  առաջիկա ծրագրերը:  Իր խոսքում Արթուր Հարությունյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը` առաջարկելով իրենց մասնակցությունն ունենալ Արցախում նախագծվող ծրագրերին, և որպես համագործակցության առաջին քայլ  առաջարկվեց կարծիքներ  ներկայացնել  նախարարության կողմից մշակված «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի»  նախագծի վերաբերյալ:
  Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Առաջնորդության դպրոց»հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Մովսիսյանը կարևորել է  նախարարության և դպրոցի միջև համագործակցությունը` հայտնելով իրենց պատրաստակամությունը մասնակցելու  նոր նախաձեռնություններում:
  Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցիե ներկայացուցիչների  հարցերին։


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր