Արցախի ֆինանսների նախարարությունը շարունակում է Հանրապետության տարբեր շրջանների վարչակազմերում ուսուցողական դասընթացներ կազմակերպել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է հունիսի 25-ին, որում ընդգրկվել են Մարտունու շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 18 ՊՈԱԿ-ների հաշվապահներ: Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացների ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց է կացվել թեսթավորում, այնուհետև մասնակիցներին տրամադրվել են դասընթացներին մասնակցության հավասատագրեր: Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն Հանրապետության այլ շրջաններում և Ստեփանակերտ համայնքի և համայնքի կողմից վերահսկվող ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ի հաշվապահների, ինչպես նաև կառավարման մարմինների հաշվապահների հետ:
|