Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ ֆինանսների նախարարությունում աշխատելու հնարավորություն՝ երիտասարդ մասնագետների համար  
13.07.2018

    Կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը` ԱՀ ֆինանսների նախարարությունը հունիս և հուլիս ամիսների ընթացքում կազմակերպել է հարցազրույց և փորձուսուցում` հարթակ ստեղծելով պոտենցիալ մասնագետների բացահայտման ու համակարգում աշխատանքի ընդունվելու համար: Հարցազրույցին մասնակցելու հայտ էին ներկայացրել 52 դիմորդ: Հարցազրույցի և փորձուսուցման արդյունքներով լավագույն ցուցանիշներ ցուցաբերած 12 դիմորդներ հրավիրվել են հարկային համակարգում պայմանագրային հիմունքներով աշխատանքի:

    Այսօր նրանց հետ հանդիպել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Շնորհավորելով նորանշանակ աշխատակիցներին նախարարը նախ ներկայացրել է համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերներն ու առաջիկա ծրագրերը` դրանց արդյունավետ իրագործման գործում կարևորելով ժամանակակից առաջադրանքներով և լուծումներով աշխատելուն պատրաստ ու իրենց գործին նվիրված մասնագետների առկայությունը: «Այսօր, յուրաքանչյուրիդ աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի տնտեսական վարկանիշն ու ձեռնարկված բարեփոխումների արդյունավետությունը: Հարկային համակարգը պետք է բիզնեսի համար լինի վստահելի կառույց` հարկ վճարողների շրջանում սերմանելով հարկերի ինքնուրույն և ճիշտ հաշվարկման ու վճարման մշակույթը»,-իր խոսքում շեշտել է նախարարը և աշխատանքային հաջողություններ մաղթել նորանշանակ աշխատակիցներին:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/13) 477.51 դրամ
EUR (12/13) 533.90 դրամ
RUB (12/13) 7.66 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր