2018 թվականի 1-ին կիսամյակում ԱՀ տարածք են ներմուծվել 59.1 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 6.1 մլրդ դրամով կամ 11.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 52 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել 2 անգամ: Ընդ որում, 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք է ներմուծվել 10.7 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 10.6 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 10.5 մլրդ. դրամ և արտահանված 7.9 մլրդ. դրամ ապրանքանյութական արժեքների դիմաց: Ըստ մասնաբաժինների 1-ին կիսամյակում գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի 1-ին կիսամյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 30.1 մլրդ դրամ և 47.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 28.8 մլրդ դրամ և 4 մլրդ դրամի չափով:
|