ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Աշխատանքային խորհրդակցություն գնումների աջակցման կենտրոնի անձնակազմի հետ  
26.07.2018
  Սույն թվականի հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն` «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ: 
  Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես եկան «Գնումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Ոսկանյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ներկայացնելով 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Այնուհետև քննարկումներ ծավալվեցին պետական գնումների կազմակերպման ոլորտում առկա խնդիրների շուրջ:  
  Կարևորելով պետական գնումների համակարգի  դերը տնտեսության մեջ` նախարարը նշեց, որ  գնումների գործընթացի  արդյունավետության բարձրացման ու  թափանցիկության ապահովման գործում բավականին անելիքներ կան: «Գաղտնիք չէ, որ  պետական  գնումների համակարգում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, ինչը, առաջին հերթին, պայմանավորված է գնումների գործընթացի ոչ լիարժեք  կազմակերպմամբ,  հաճախ նաև իրավական ակտերի ոչ ճիշտ  կիրարկմամբ: Այս նպատակով առաջիկայում նախատեսում ենք կատարել արմատական փոփոխություններ,  այդ թվում` փորձելու ենք ներդնել գնումների կազմակերպման էլեկտրոնային ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան  ավելի թափանցիկ ու  մատչելի համակարգ ունենալ: Բացի այդ ակտիվորեն կկիրառվի նաև մոնիթորինգի համակարգը` առկա խնդիրները վեր հանելու նպատակով, ինչն էլ իր հերթին կնպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանըե,-իր խոսքում շեշտել է նախարարը` հանձնարարելով պատասխանատուներին աշխատանքներ տանել տեղեկատվական  տարբեր աղբյուրների միջոցով գնումների գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը hասարակությանը հասանելի դարձնելու նպատակով:
  Պատասխանատուներին հանձնարարվեց նաև սեղմ ժամկետներում ներկայացնել գործընթացի  արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր