ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Քննարկումներ ֆինանսական համակարգի տարբեր ոլորտների վերաբերյալ  
27.07.2018
  Ս.թ. հուլիսի 26-ին ֆինանսական համակարգի տարբեր ոլորտների վերաբերյալ կազմակերպվել է հանդիպում–քննարկում` ՀՀ կենտրոնական բանկի, ավտոապահովագրողների բյուրոյի, կենտրոնական դեպոզիտարիայի  և ԱՀ ֆինանսների, առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների,  ճանապարհային ոստիկանության ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների միջև: Օրակարգում «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ոլորտում  իրականացված փոփոխությունները», «ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգը», «Առողջության ապահովագրության զարգացման հեռնակարները» և «Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ներդրման փորձը» թեմաներն էին: 
  Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Ողջունելով ներկաներին`  նախարարը կարևորեց նման հանդիպումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս հայաստանյան լավագույն փորձը ներդնել նաև Արցախում: Այնուհետև համապատասխան թեմաների շուրջ զեկույցներով հանդես եկան ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական ծառայության ղեկավար Արման Չիլինգարյանը, ՀՀ կենտրոնական բանկի  մասնագետները: Քննարկումներ կազմակերպվեցին նաև Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ներդրման փորձի շուրջ, ներկայացվեցին ԱՊՊԱ  ոլորտի արցախյան ցուցանիշները, ինչպես նաև Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված հիմնախնդիրները:
  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը` բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր