Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հերթական ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների համար  
15.08.2018
    Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը շարունակում է ուսուցողական սեմինարներ կազմակերպել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների համար: Հերթական դասընթացը մեկնարկել է օգոստոսի 6-ին, որում ընդգրկվել են Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ի հաշվապահներ:
    Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր:
    Դասընթացները կտևեն մինչև օգոստոսի 16-ը, որոնց ավարտին  ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց կկացվի թեսթավորում, այնուհետև մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագրեր:
    Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն Հանրապետության այլ շրջաններում, ինչպես նաև պետական և տեղական կառավարման  մարմինների հաշվապահների հետ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (06/02) 482.49 դրամ
EUR (06/02) 539.28 դրամ
RUB (06/02) 7.02 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 220.80 դրամ
Պլատին (II եռ.) 11254.55 դրամ
Ոսկի (II եռ.) 25549.52 դրամ
Տեսանյութեր