ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայաստանի և Արցախի ֆինանսների նախարարությունների միջև փոխադարձ գործակցությունը շարունակական է  
24.08.2018
  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օգոստոսի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
  Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները, այդ թվում՝  պետական գնումների էլեկտրոնային համակարգի, ծրագրային բյուջետավորման, գանձապետական նոր համակարգի ներդրման և մի շարք այլ  հարցեր:
  Աշխատանքների արդյունավետության բարձրացման մասով երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակների ընդլայնումը ու խորացումը:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր