Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է լայնածավալ բարեփոխումներ` հարկային օրենսդրության բարելավման և հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ: Կարևորելով հարկ վճարողների և շահագրգիռ անձանց տեսակետը այս գործընթացում, նախարարությունը կազմակերպում է ինտերակտիվ հարցում` հնարավորություն ընձեռնելով կայքի այցելուներին ներկայացնելու առաջարկություններ` հարկային օրենսդրության և հարկային մարմնի աշխատանքների բարելավման վերաբերյալ: Վստահեցնում ենք, որ Ձեր մասնակցությամբ Դուք կնպաստեք հարկային համակարգի բարեփոխումների ծրագրերի իրականացմանը: Հարցմանը կարող եք մասնակցել` այցելելով ֆինանսների նախարարության www.tax.nk.am կայքի «Ինտերակտիվ հարցումե բաժինը:
|