ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հարկային ոլորտում իրականացվում են հսկողական միջոցառումներ  
01.11.2018

   «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի շրջանակներում հոկտեմբեր ամսում ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկվել են հսկողական միջոցառումներ` ուղղված հարկ վճարողների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման ու ապօրինի գործունեության ծավալման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման 7, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 9, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման 3, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման ու ապօրինի գործունեության ծավալման 1-ական դեպքեր: 

   Նախարարությունն իրազեկում է, որ անօրինական գործունեության դեպքերը հայտնաբերելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ, և կոչ անում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:

 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/29) 393.28 դրամ
EUR (03/29) 424.11 դրամ
RUB (03/29) 4.26 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր